20 Հունիս 2024 | 16:00
Շոկային վիճակում էի․ միգուցե, նռնակի տեսքը ծանոթ լիներ, չվերցնեի․ ձեռքը վնասած քաղաքացին մանրամասներ է պատմել
Հունիսի 12-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակի պայթյունի հետևանքով աջ ձեռքի դաստակը վնասած Եսայի Քարամյանը դեռ շարունակում է բուժումը։ Քարամյանը Factor.am-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց միջադեպից։ Եսայի Քարամյանի խոսքով՝ երբ ԱԺ-ի մոտ իրավիճակը սրվել է և ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետել, ինքը Բաղրամյան փողոցում է եղել, ոչ թե այն հատվածում, որտեղ պայթյունն է եղել։ «Երբ սկսեցին …