ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ մայիսի 23-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները։ Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի հետ, քննարկել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև պետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետությունը քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը լուծելու …

