«Հըզբոլլահ»-ը մեկ օրում 360 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ․ Իսրայելի ՊԲ

Լուրեր

08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հոկտեմբերի 9-ին օրվա ընթացքում 360 արկ է արձակել երկրի ուղղությամբ։ Դրանցից 220-ը հասել է Իսրայել: «Հըզբոլլահ»-ի հարձակումների մասին իսրայելական բանակը հայտնել է Telegram-ում հաղորդագրությամբ։

Նշվում է նաև, թե հոկտեմբերի լույս 10-ի գիշերը Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութում և Լիբանանի հարավում գտնվող մի քանի զենքի պահեստարանների: Իսրայելական կողմի պնդմամբ՝ հարձակումների հետևանքով զոհվել են լիբանանցի հրամանատար Ահմադ Մուսթաֆա ալ-Հաջա Ալին և հրամանատար Մոհամմադ Ալի Համդանը:

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Իսրայելի իշխանությունները հայտնել էին, որ Լիբանանից հարձակումների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել։ Հարվածները գրանցվել են Հայֆա և Կիրյաթ Շմոնա քաղաքներին։

Նույն օրը երեկոյան հայտնի է դարձել նաև Իսրայելի կողմից սիրիական Դամասկոսի Մեցզա շրջանի վրա հարձակման մասին, որտեղ գտնվում են Իրանի դիվանագիտական կառույցները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի