Շուտով ծրագրավորման ոլորտում մինչև 70 % գործազրկություն կլինի․ Հայկ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
Բոլորը

Մեծ շանսեր ունենք կարճ ժամանակում տիեզերական բնագավառում դառնալ աշխարհի գերտերություններից մեկը․  Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայկական տիեզերական ֆորում»-ի հիմնադիր, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի նախկին խորհրդական Հայկ Ասլանյանը։

«Հայաստանի ամենամեծ արժեքներից մեկը տեխնոլոգիական համայնքն ու պայծառ ուղեղներն են, որ աշխարհին այս պահին պետք են»,- ասաց Ասլանյանը՝ նշելով, որ «Հայաստանը, երևի, միակ երկիրն է, որի մարդիկ աշխատում են աշխարհի բոլոր տիեզերական գործակալություններում ու խոշոր ընկերություններում»։

«Եթե մենք ստեղծենք աշխատանքային դաշտ և խնդիրներ ունենանք ձևակերպված, շատերը պատրաստակամորեն կօգնեն, որ հենց Հայաստանում զարգացնեն արդյունաբերությունը»,- համուզմունք հայտնեց նա։

Խոսելով WCIT 2024-ի փակման արարողության ժամանակ SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի անունից ընթերցված ուղերձից, որում ասվում էր, որ ուրախ է Starlink-ը Հայաստան բերելու և տեղի տեխնոլոգիական համայնքի հետ որոշ հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու կապակցությամբ, նշեց․ «Starlink-ի ալեհավաքները շատ վաղուց Հայաստանում աշխատում են։ Եթե ուրիշ երկրում ակտիվացնեք, բերեք այստեղ՝ շատ հանգիստ կաշխատեն։ Ուրիշ հարց է, որ Հայաստանը այդ հաճախականությունների բաշխման տիրույթը պաշտոնապես հաստատի, որ թույլատրում է, որ այստեղ նույնպես ակտիվացնեն անտենաները»։

Անդրադառնալով  արհեստական բանականության՝ արագ տեմպերով զարգանալուն՝ Հայկ Ասլանյանը կանխատեսեց, որ աշխարհում շուտով ծրագրավորման ոլորտում մինչև 70 % գործազրկություն կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Խաչատրյան