Իսրայելը երբեք որևէ ռազմական ծրագիր չի ունեցել Թուրքիայի դեմ․ Իսրայելի նախագահը՝ Էրդողանին

Լուրեր

27.11.2026 | 11:28
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային
27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 11:13
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
27.11.2026 | 11:04
Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
Բոլորը

Իսրայելը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է, որ իր երկիրը կարող է հաջորդը հարձակման ենթարկվել Իսրայելի կողմից՝ Լիբանանից և Գազայից հետո, գրում է The Times of Israel-ը։

«Ես տեսա, որ Թուրքիայի ղեկավարի կողմից որոշ մեկնաբանություններ են եղել Թուրքիայի դեմ Իսրայելի ենթադրյալ ծրագրերի վերաբերյալ։ Ուզում եմ հստակ ասել, որ Իսրայելը երբեք որևէ ծրագիր չի ունեցել Թուրքիայի դեմ։ Հակառակը, մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Թուրքիայի ժողովրդին, և նրանք մեծ հարգանք ունեն Իսրայելի ժողովրդի նկատմամբ: Մենք ժողովուրդների միջև երկարամյա հարաբերություններ ունենք, և ժողովուրդները կգերակայեն բոլոր այն ձայներին, որոնք դեմ են բարեկամությանը և համակեցությանը»,- հայտարարել է Իսրայելի նախագահը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել էր, որ Իսրայելի ղեկավարությունը, Պաղեստինից և Լիբանանից հետո, հայացքն ուղղելու է դեպի Թուրքիայի հողերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի