Էրդողանը հայտարարել է, որ Պաղեստինից ու Լիբանանից հետո Իսրայելը հայացքն ուղղելու է Թուրքիայի հողերին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրականապես զգուշացրել է Իսրայելին, որ Լիբանանում ցամաքային գործողության հետևանքները նման չեն լինի օկուպացիայի նախկին ձևերին:

«Իսրայելը մի կողմից ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում և ահաբեկչական հարձակումներ Լիբանանում, իսկ մյուս կողմից փորձում է օգտագործել բոլոր հնարավոր սադրանքները՝ տարածաշրջանի երկրներին իր կրակի մեջ ներքաշելու համար»,- տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Իսրայելի ղեկավարությունը, Պաղեստինից և Լիբանանից հետո շարժվելով «ավետյաց երկրի» խելագար պատրանքով, հայացքն ուղղելու է դեպի Թուրքիայի հողերը։

«Մեր շուրջն են՝ օկուպացիա, ահաբեկչություն և ագրեսիա։ Մենք բախվել են ոչ թե իրավական պետության, այլ արյունով սնվող մարդասպանների «հոտի» հետ։ Իսրայելական ագրեսիան ազդում է նաև Թուրքիայի վրա, որը բոլոր հնարավոր միջոցներով կդիմադրի այս պետական ​​ահաբեկչությանը հանուն իր հայրենիքի, ժողովրդի և անկախության։ Յուրաքանչյուր անխոհեմ հայտարարությունից տեսնում ենք, որ Իսրայելի ագրեսիան ներառում է Թուրքիան։ Ես շատ հստակ զգուշացնում եմ Իսրայելին՝ Լիբանանի դեմ ցամաքային գործողության արդյունքները որևէ նմանություն չեն ունենա նրանց նախկին օկուպացիաների հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի