28 Մայիս 2024 | 11:23
Վիլնյուսը բարձր է գնահատում Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու ջանքերը․ Լիտվայի ԱԳ նախարարը շնորհավորել է Հանրապետության օրը
Լիտվայի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի Հանրապետության տոնի առթիվ ու X-ի իր էջում մեջբերել գերատեսչության ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսի խոսքերը։ «Շնորհավոր Հանրապետության օրը, Հայաստա՛ն։ Լիտվան բարձր է գնահատում Հայաստանի նվիրվածությունը խաղաղությանը, ժողովրդավարական արժեքները պաշտպանելու նրա հաստատակամությունը և Հայաստանը ԵՄ-ին մերձեցնելու ջանքերը։ Մեր ամուր աջակցությունը Հայաստանի ինքնիշխան, տոկուն և հուսադրող ապագային»,- գրել է Լանդսբերգիսը։