Մարտի 5-ի ժամը 9.50-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի գեղեցկության սրահից գողություն է կատարվել: Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գեղեցկության սրահի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել են մազահեռացման սարք․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: …