Իսրայելի հարվածի հետևանքով Լիբանանի հյուսիսի քրիստոնեաբնակ շրջանում 21 մարդ է զոհվել

Լուրեր

09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
Բոլորը

Առնվազն 21 մարդ է զոհվել, ևս 8-ը վիրավորվել է Լիբանանի հյուսիսում Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը, գրում է BBC-ն։

Հարվածը հասցվել է հիմնականում քրիստոնյաներով բնակեցված Աիտու գյուղի բնակելի շենքերից մեկին։ Գյուղը հեռու է այն շրջաններից, որտեղ իսրայելական զինվորականները հազարավոր հարվածներ են հասցնում ​​«Հըզբոլլահ» խմբավորմանը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մինչ այս հայտարարել էր, որ «շարունակելու են անողոքաբար հարվածներ հասցնել «Հըզբոլլահ»-ին Լիբանանում ամենուր, ներառյալ՝ Բեյրութում»:

Աիտուն տեղակայված  է ափամերձ Տրիպոլի քաղաքի մոտ գտնվող լեռներում․ տեղի բնակիչներն ասել են, որ ոչ մի նախազգուշացում չի եղել, միայն հզոր պայթյունի ձայնն են լսել: Այնուամենայնիվ, նրանք նաև ասել են, որ հարավում պատերազմի պատճառով տեղահանված մի քանի ընտանիք վերջերս տեղափոխվել է իրենց մոտ։

Լիբանանի անվտանգության աղբյուրը AFP-ին հայտնել է, որ շենքը «թիրախավորվել է այն բանից հետո, երբ մի տղամարդ է ժամանել մեքենայով»:

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ԴՆԹ թեստեր է անցկացնում՝ պարզելու փրկարարների կողմից հայտնաբերված մարմինների ինքնությունը:

Իսրայելը ռազմական գործողությունների հիմնական շեշտը դրել է արևելքում, Բեյրութի արվարձաններում և հարավում, որտեղ միջադեպեր են տեղի ունեցել նաև ՄԱԿ-ի խաղաղապահների մասնակցությամբ: Երկուշաբթի օրը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի  խոսնակն ասել է, որ հարավային Լիբանանում գտնվող խաղաղապահներն իրենց դիրքերից չեն շարժվի՝ կրկին հակադարձելով զորքերի դուրսբերման Իսրայելի կոչերին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էլ լուրջ մտահոգություն է հայտնել «Հըզբոլլահ»-ի դեմ իսրայելական ռազմական հարձակման ժամանակ ՄԱԿ-ի որոշ զինծառայողների վիրավորումների կապակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի