Դաշինքն ամեն ինչ կանի, որպեսզի Պուտինը չհասնի իր նպատակներին Ուկրաինայում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

ՆԱՏՕ-ն չի վախենում Ռուսաստանի սպառնալիքներից և կշարունակի ուժեղ աջակցություն ցուցաբերել Կիևին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիայի Վիսբադեն բազա իր առաջին այցի ժամանակ։ Այս բազայում տեղակայված կլինի Ուկրաինային օգնության հիմնական համակարգող կենտրոնը։
«Ուղերձը [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին] այն է, որ մենք կշարունակենք անել այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի նա չհասնի իր նպատակներին, և Ուկրաինան կհաղթի»,- ասել է նա Reuters-ին և Hesse Radio-ին տված հարցազրույցում:

Հեսսենի դաշնային նահանգի վարչական կենտրոնում գտնվող NATO Security Assistance and Training for Ukraine (NSATU) անվանումը ստացած Վիսբադենի համալիրն աստիճանաբար կստանձնի Կիևին արևմտյան ռազմական օգնության համակարգումը:
Այս քայլը շատերի կողմից դիտվում է որպես օգնության մեխանիզմը պաշտպանելու փորձ հանրապետական Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն հնարավոր վերադարձից, նշում է Reuters-ը։

Ակնկալվում է, որ կենտրոնի ընդհանուր հզորությունը կկազմի մոտ 700 մարդ, այդ թվում՝ ուկրաինացի զինվորականները և ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Բելգիայում, Լեհաստանում և Ռումինիայում ՆԱՏՕ-ի օբյեկտներում:

Վիսբադենի բազայում տեղակայված է նաև ամերիկյան ստորաբաժանումը, որը պատասխանատու է հեռահար հրթիռների համար, որոնք Վաշինգտոնը ծրագրում է ժամանակավորապես տեղադրել Գերմանիայում 2026 թվականից՝ Կալինինգրադի մարզում ռուսական հրթիռների սպառնալիքին դիմակայելու համար, ավելացնում է գործակալությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի