Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է տուժողի ազգականը. ՔԿ

Լուրեր

06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

ՔԿ-ից տեղեկացնում են, որ պարզվել են Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:

«Քննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42-ամյա բնակիչը, իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում տեսնելով վերջինիս պարանոցի ոսկյա շղթան, պլանավորել է շահադիտական դրդումներով սպանել նրան և ավազակությամբ հափշտակել այն:

Իր մտադրությունն իրագործելու նպատակով 42-ամյա տղամարդը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, այցելել է նշված ազգականին և տեսնելով, որ նա տանը միայնակ է, փայտ կոտրելու պատրվակով վերջինից կացին է խնդրել, սակայն պարզելով, որ տանը կացին չունի, որոշել է իր տանը գտնվող մուրճով սպանել:
Որպեսզի տուժողը չհասկանա իր այցելության իրական նպատակը, վերջինին խնդրել է սուրճ հյուրասիրել, որից հետո վերադարձել է իր տուն՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը վերցնելու և դրանով իր մտադրված հանցագործություններն ավարտին հասցնելու նպատակով:

Իր բնակության վայրից վերցնելով մուրճը և այն թաքցնելով պարկի մեջ, իսկ խոհանոցային դանակը՝ գոտկատեղում, ժամը 15:00-ի սահմաններում վերադարձել է ազգականի տուն և երբ վերջինս նստել է մահճակալին, 42-ամյա տղամարդը, պարկից աննկատ հանելով մետաղյա գլխով մուրճը, մի քանի հարված է հասցրել նրա գլխի գագաթային շրջանին և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ գանգի ներհրված կոտրվածքների ձևով վնասվածքներ՝ սպանել է նրան:
Տեսնելով, որ մորաքրոջ որդին անշարժացել է, իր հետ նախապես վերցված դանակով կտրելով վերջինի պարանոցին առկա ոսկյա շղթան և հափշտակելով 36,5 սմ երկարությամբ ոսկյա շղթայի մի հատվածը՝ հեռացել է՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և դանակը թողնելով դեպքի վայրում:

Քննությամբ պարզվել է, որ ազգականին սպանելուց հետո 42-ամյա տղամարդը գնացել է Երևանի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65.000 ՀՀ դրամով վաճառել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 42-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և նրան ներկայացվել է մեղադրանք։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: