Հունվարի 31-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտայի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման շրջանակներում քննարկվել են հայ-ռումինական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերը և այդ նպատակով տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է երկու երկրների համար փոխշահավետ տնտեսական …