«Չվճարողը հույն է, հայ է»․ Թուրքիայի իշխանություններն ուզում են պաշտպանական արդյունաբերության համար միջոցներ հավաքագրել քաղաքացիների բանկային քարտերից

Լուրեր

07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Թուրքիայում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրինագիծը, որը նախատեսում է տարեկան 2 միլիարդ դոլարի ներգրավում երկրի պաշտպանական արդյունաբերության հիմնադրամի համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Կուսակցության խորհրդարանական խմբի նախագահ Աբդուլլահ Գյուլերն ասել է, որ օրինագիծը պետք է տարեկան հավաքի 70-80 միլիարդ լիրա (2-2,3 միլիարդ դոլար) պաշտպանական արդյունաբերության հիմնադրամի համար, որն օգտագործվում է ոլորտին աջակցելու և զարգացնելու համար: Անցյալ տարի հիմնադրամի եկամուտը կազմել է 135 միլիարդ լիրա։

Ըստ առաջարկի՝ ընկերություններն ու անհատները լրացուցիչ վճարումներ կկատարեն հիմնադրամին՝ հիմնվելով իրենց հարկային հայտարարագրերի ու վարկային քարտերի սահմանաչափերի վրա: Օրինագիծը նպատակ ունի 750 լիրա վճարումներ հավաքագրել 100,000 լիրա (2,914 դոլար) և ավելի սահմանաչափով վարկային քարտերից:

Քաղաքացիները վճարումներ են անելու նաև անշարժ գույք կամ ավտոմեքենա գնելիս կամ վաճառելիս, ինչպես նաև նոտարական վավերացում պահանջող այլ գործարքներ կատարելիս։

Իշխող կուսակցության գործընկեր «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեստիջին իր կուսակցության նահանգային ղեկավարների հետ հանդիպումից առաջ արձագանքել է հարկերին դեմ արտահայտվողներին։

«100 հազար լիրայից ավելի վարկային քարտերից օգտվողները 750 լիրա փոխանցեն պաշտպանական արդյունաբերությանը՝ հաջակցություն պետության։ Եթե չտաս, կհայտնվես Սիրիայի  վիճակում, Իրաքի վիճակում, կավարտես՝ ինչպես Պաղեստինը։ Մի՞թե 750 լիրան շատ է։ 100 հազար լիրա սահմանաչափ ունեցողը և 750 լիրա վարկային քարտի տուրք չվճարողը DEM (Թուրքիայի քրդամետ կուսակցություն) անդամ է, հույն է, հայ է»,- հայտարարել է նա։

Այս արտահայությունը սոցցանցերում քննադատություններ է առաջացրել։

Էմմա Չոբանյան