Մեծ Բրիտանիան չեղարկել է Վրաստանի հետ պաշտպանական ոլորտի հետ կապված բանակցությունները

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են սառեցնել Վրաստանի հետ երկխոսությունը նախարարների մակարդակով, հայտարարել է Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը։ Նրա խոսքով՝ բրիտանական կողմը նաև կասեցրել է կիբերանվտանգության նոր ծրագիրը։ Որպես պատճառ նա նշել է վրացական իշխանությունների քաղաքականությունը։

«Տասը տարվա մեջ առաջին անգամ մենք՝ բրիտանական կողմը, որոշեցինք սառեցնել ամենամյա Ուրդրոբի բարձր մակարդակի նախարարական երկխոսությունը: Երկխոսության ձևաչափի հիմնադրումից ի վեր սա առաջին դեպքն է։ Մենք նաև չեղարկեցինք բարձր մակարդակի ծրագրված բանակցությունները պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև»,- ասել է Ուորդը վրացական «Ինտերփրեսնյուզ» գործակալությանը տված հարցազրույցում:

Դիվանագետը պարզաբանել է, որ Վրաստանի հարաբերությունները Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև արևմտյան այլ գործընկերների հետ այս տարի «փչացել են Վրաստանի կառավարության քայլերով»։ Նա, մասնավորապես, նշել է խորհրդարանի ընդունած օրենքը օտարերկրյա գործակալների մասին։

«Մենք հիասթափվեցինք, երբ «Վրացական երազանք»-ի առաջնորդները սկսեցին դավադրության տեսություններ քարոզել և ենթադրություններ անել, որ արևմտյան գործընկերները խարխլում են Վրաստանը: Մենք ցնցվեցինք, երբ «Վրացական երազանքը» ընդդիմադիր կուսակցությունների արգելքը անվանեց իր նախընտրական ծրագրի խոստում»,- թվարկել է դեսպանը։

Մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հայտնի է որպես «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք: Փաստաթղթի քննարկումն ուղեկցվել է զանգվածային բողոքի ցույցերով։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը գլխավորում էր ընդդիմադիր կոալիցիան խորհրդարանական ընտրություններից առաջ, Սահմանադրական դատարանի միջոցով փորձել է կասեցնել օրենքը, սակայն դատարանը չի գնացել այդ քայլին։ Եվրամիությունը քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի