Իսրայելական բանակը մեկ օրում 230 թիրախ է խոցել Լիբանանում ու Գազայում

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) խոցել է ավելի քան 200 թիրախ Լիբանանում և Գազայի հատվածում, հայտնում է բանակի Telegram ալիքը։

«Իսրայելի պաշտպանական ուժերը շարունակում են իրենց օպերատիվ գործունեությունը Լիբանանի հարավում և Գազայի հատվածում՝ վերջին 24 ժամվա ընթացքում խոցելով ավելի քան 230 թիրախ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը պարզաբանել է, որ ավելի քան 200 հարված է հասցվել լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման թիրախներին։ Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, «Հըզբոլլահ»-ի մարտիկներն իրենց հերթին հրթիռներ են արձակել Լիբանանում և Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական զորքերի ուղղությամբ։

Հոկտեմբերի 1-ից Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողություն է իրականացնում «Հըզբոլլահ»-ի ուժերի դեմ և շարունակում է օդային ռմբակոծությունները Լիբանանի վրա, որտեղ արդեն ավելի քան երկու հազար մարդ է զոհվել, իսկ ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական։ Մասնավորապես, Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածներից հետո սպանվել են «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան և կազմակերպության բազմաթիվ բարձրաստիճան հրամանատարներ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի