Հնդկաստանը կտրուկ կրճատել է ռուսական ածխի գնումները

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համաշխարհային շուկայում ռուսական ածխի երկրորդ խոշոր գնորդը՝ Հնդկաստանը, կտրուկ կրճատել է Ռուսաստանից պինդ վառելիքի ներկրումը։ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին երկիրը գնել է 6,1 մլն տոննա ածուխ, ինչը 26%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին են վկայում «Վեդոմոստիի» հաշվարկները՝ հիմնված հնդկական Bigmint վերլուծական գործակալության տվյալների վրա։

Ուշագրավ է, որ Հնդկաստանն ընդհանուր առմամբ  ածխի ներմուծումն ավելացրել է 12%-ով՝ մինչև 137,8 մլն տոննա․ Հարավաֆրիկյան հանրապետությունը և ԱՄՆ-ն դարձել են երկրի վառելիքի հիմնական մատակարարները։ Ռուսաստանը ներմուծողների թվում չորրորդն է, հաջորդում են Ավստրալիան, Մոզամբիկն ու Կոլումբիան։  Ռուսաստանի մասնաբաժինը Հնդկաստան ածխի արտահանման մեջ նվազել է՝ հասնելով 3%, այն դեպքում երբ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին այն կազմում էր մոտ 7%։

Դեպի ԵՄ ածխի մատակարարումների էմբարգոյի կիրառումից հետո, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի օգոստոսին, ռուսական ածխահանքերը սկսել են ակտիվորեն փնտրել արտահանման նոր ուղղություններ։ Մատակարարումները հիմնականում ուղղվել են Չինաստան և Հնդկաստան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի