Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի համար պայման է առաջ քաշել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը մեղադրել է միջնորդների հետ համաձայնեցված Գազայի գործարքից հրաժարվելու և վերջին պահին զիջումներ կորզելու մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է պայմանավորվածություններից՝ վերջին րոպեին ճգնաժամ ստեղծելով, որը թույլ չի տալիս համաձայնության հասնել: ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է միջնորդների և Իսրայելի հետ համաձայնեցված հստակ պայմանավորվածություններից՝ փորձելով վերջին պահին ճնշում գործադրել»,- ասվում է հայտարարության մեջ:

Նեթանյահուի գրասենյակն ընդգծել է, որ Իսրայելը չի հրավիրի ռազմաքաղաքական կաբինետի և կառավարության նիստ՝ համաձայնագիրը հաստատելու համար, քանի դեռ միջնորդները չեն հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը չի հաստատել դրա բոլոր մանրամասները։

Պաղեստինյան Գազայի հատվածում հակամարտող կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են 42-օրյա հրադադարի և հայտարարել ռազմական գործողություններին վերջնականապես վերջ տալու իրենց ցանկության մասին, որոնք խլել են 46,000 պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք։ 15 ամիսների ընթացքում դրանք տարածվեցին նաև Լիբանան և Եմեն, հրահրեցին հրթիռային հարվածների փոխանակում Իսրայելի և Իրանի միջև:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի