Ժոզեպ Բորելը հայտարարել է Վրաստանում ավտորիտարիզմի անցման նշանների մասին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտաքին գործերի հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ 27 երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հանդես է եկել Վրաստանի վերաբերյալ հայտարարությամբ, գրում է Գրուզիա օնլայնը։

«Իշխող կուսակցությունը, նրանց վերջին գործողությունները, հայտարարություններն ու նախընտրական խոստումները երկիրը հեռացնում են եվրոպական ուղուց և տանում դեպի ավտորիտարիզմ։ Ահա թե ինչու է անդամակցության գործընթացը փաստացի կասեցված։ Դուք տեղյակ եք եվրոպական ֆինանսավորման հասանելիության վերաբերյալ Հանձնաժողովի որոշումներին»,- ասել է Բորելը:

Նա կոչ է արել սպասել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, նշելով, որ դրանք կդառնան «վճռական փորձություն Վրաստանի ժողովրդավարության և դեպի Եվրամիություն նրա ուղու համար»։

Հիշեցնենք, որ մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հայտնի է որպես «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք: Փաստաթղթի քննարկումն ուղեկցվել է զանգվածային բողոքի ցույցերով։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը գլխավորում էր ընդդիմադիր կոալիցիան խորհրդարանական ընտրություններից առաջ, Սահմանադրական դատարանի միջոցով փորձել է կասեցնել օրենքը, սակայն դատարանը չի գնացել այդ քայլին։ Եվրամիությունը քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի