Հոկտեմբերի 13-ին Պաշտպանության նախարարությունը զինծառայողի հերթական մահվան դեպքի մասին կարճ հաղորդագրություն տարածեց․ ժամը 09:30-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ զորամասի զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Հաջորդ օրը Քննչական կոմիտեն հայտնեց՝ Դալլաքյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։ Արդեն այսօր նոր մանրամասներ հայտնի դարձան․ զինծառայողը մահացել է ինքնասպանություն գործելու հետևանքով. «Նույն զորամասի դասակի հրամանատար, …

