Զինվորի մահվան 35 դեպք՝ խաղաղ պայմաններում. Քյարամյանը և Վարդապետյանը «սփոփիչ» թվեր են ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հոկտեմբերի 13-ին Պաշտպանության նախարարությունը զինծառայողի հերթական մահվան դեպքի մասին կարճ հաղորդագրություն տարածեց․ ժամը 09:30-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ զորամասի զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Հաջորդ օրը Քննչական կոմիտեն հայտնեց՝ Դալլաքյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։ Արդեն այսօր նոր մանրամասներ հայտնի դարձան․ զինծառայողը մահացել է ինքնասպանություն գործելու հետևանքով.

«Նույն զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտը, կոչման բերումով լինելով սերժանտների և զինվորների համար պետ, նույն զորամասի շարքային ժամկետային զինծառայներից մեկի հետ խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, զենքով ինքնակամ թողել զորամասի պահպանության տեղամասի իրենց կրակային դիրքը և տեղամասի մեկ այլ կրակային դիրքում խմբով՝ միասին, նվաստացրել են մարտական հերթապահության ընդգրկված, նույն զորամասի զինծառայող Աղասի Դալլաքյանի պատիվն ու արժանապատվությունը։ Դրա հետևանքով գտնվելով անելանելի վիճակում՝ նշված օրը, նույն կրակային դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, վերջինս իրեն ամրակցված «AKM» տեսակի  ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատար սպան և համածառայակիցը։ Սա անցնող 10 օրվա ընթացքում բանակում խաղաղ պայմաններում մահվան երկրորդ դեպքն է. առաջինը ևս ինքնասպանություն էր որակվել։ Այս ամենին զուգահեռ՝ օրեր առաջ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը երկրի թիվ մեկ ամբիոնից ուշագրավ հայտարարություններ էր անում։

Ըստ Գլխավոր դատախազության տվյալների՝ 2020-2024 թվականների ընթացքում 108 քրեական վարույթ է նախաձեռնվել, որից ավելի քան 70-ն այս պահին նախաքննության փուլում է։

Այնինչ, իրավապաշտպանները տասնյակ տարիներ է, ինչ բարձրաձայնում են՝ շատ հաճախ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն են որակվում և որոշ ժամանակ անց՝ կարճվում։

Անցնող 10 ամիսների ընթացքում Զինված ուժերում մահվան 39 դեպք է արձանագրվել որից միայն 4-ն է եղել հակառակորդի կրակոցից։ Ստացվում է, գերակշիռ մասը սպանության, ինքնասպանության կամ դժբախտ պատահարի հետևանք է։

Խորհրդարանում գլխավոր դատախազը հայտարարեց, որ 2024 թվականի 10 ամիսների ընթացքում զինվորական ծառայության ժամանակ ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 5 դեպք է գրանցվել։ Իսկ ի՞նչ քայլեր են կատարվել դրանք կանխելու համար, հարց է բարձրացնում քաղհասարակությունը։

Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, որը նաև արդարադատության նախարարի թեկնածու է, խնդիրը թեև մտահոգիչ է համարում, սակայն շեշտում է՝ չի կարող բանակում զոհ չլինել։

Քաղհասարակության համար, մինչդեռ, խնդրից նման ձևով խուսանավումն անընդունելի է։ Իսկ ինչպե՞ն լուծել բանակում առկա այս խնդիրները. իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ լուծում է պետք գտնել բոլոր օղակներում։

Եվ մինչ քաղհասարակությունն առկա խնդիրներն ու բացերն է մատնանշում, Հայաստանում բարձր ամբիոններից շարունակվում են կոչեր ու հանձնարարականներ հնչել։ Այս տարին սկսվել է բանակում իրար հաջորդող մահերով․ 1 օրում՝ մահվան 2 դեպք։ Փաստի առթիվ Փաշինյանը շտապեց հանձնարարական տալ՝ բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ պետք է հետևողական աշխատել։ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն էլ նույնաբովանդակ մեկ այլ հանձնարարական տվեց արդեն զորամասում՝ պետք է անել ամեն հնարավորը՝ հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար։ Նմանատիպ հանձնարարականներ տրվել են նաև նախորդիվ հանրային մեծ հնչեղություն ստացած մահվան ելքով միջադեպերից և պատահարներից հետո, բայց, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, դրանք եղել են խիստ անարդյունավետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան