ՌԴ-ն տարեսկզբից իններորդ անգամ միջուկային զենքով վարժանքներ կանցկացնի

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ռազմավարական հրթիռային ուժերի հրամանատարությունը Տվերի մարզում կանցկացնի Բոլոգովսկի հրթիռային կազմավորման ստուգում, որի շրջանակում կմշակի «Յարս» շարժական ցամաքային հրթիռային համակարգերի տեղակայումը դաշտային դիրքերում, հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, փոխանցում է The Moscow Times-ը։

«Շարժական հրթիռային համակարգի անձնակազմերը կիրականացնեն մինչև 100 կիլոմետր երկարությամբ երթեր՝ ցրելով ստորաբաժանումները փոփոխվող դաշտային դիրքերով և նրանց ինժեներական սարքավորումներով, կազմակերպելով քողարկում և մարտական անվտանգություն։ Հրթիռայինները ստուգումների շրջանակում պետք է լուծեն օդային հարձակման տարբեր միջոցների և դիվերսիոն-հետախուզական խմբերի հակազդման հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Զորավարժությունների հիմնական նպատակներն են ռազմավարական հրթիռային ուժերի ստորաբաժանումների ղեկավարման կետերում հրամանատարության, ինչպես նաև մարտական հերթապահության վիճակի և արդյունավետության գնահատումը։

«Ռազմավարական հրթիռները կմշակեն առաջադրանքներ և ներածական պատրաստություն, այդ թվում՝ ինտենսիվ մանևրային գործողություններ իրականացնելու մարտական պարեկային երթուղիներում»,- ընդգծել են գերատեսչությունում։

Տարեսկզբից Ռուսաստանի ՊՆ-ն ռազմավարական հրթիռային ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացրել է առնվազն ինը վարժանք։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի