Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչության (AFAD) տեղեկատվության համաձայն՝ տեղական ժամանակով 10։46-ին Մալաթիայի Կալե շրջանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հաղորդվում է, որ երկրաշարժը զգացվել է նաև Դիարբեքիրում, Էլազըղում, Քահրամանմարաշում, Թոքաթում և Ադըյամանում։ Մալաթիայում երկրաշարժը զգացած քաղաքացիները դուրս են եկել փողոցներ։ Նշվում է, որ Մալաթիայում երկրաշարժի պատճառով դպրոցներում դասերը մեկ օրով դադարեցվել է։ AFAD-ի …

