ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իսրայելին՝ կսահմանափակի ռազմական օգնությունը, եթե Գազայում հումանիտար իրավիճակը 30 օրում չբարելավվի

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախազգուշացրել է Իսրայելին, որ եթե Գազայում հումանիտար իրավիճակը չբարելավվի առաջիկա 30 օրվա ընթացքում, Վաշինգտոնը կարող է սահմանափակել Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը, հաղորդում է NBC News-ը։

Կիրակի Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին և ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերին ուղղված նամակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտնել են, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակաբար գնահատի իր սեփական օրենսդրության համաձայն՝ արդյո՞ք Իսրայելն «ուղղակի կամ անուղղակի» խոչընդոտում է ամերիկյան մարդասիրական օգնության տեղափոխմանը Գազա: Եթե ​​այդպես լինի, ըստ պաշտոնյաների, ԱՄՆ-ը կարող է դադարեցնել լրացուցիչ օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հաստատել է նամակի առկայությունը, սակայն չի մեկնաբանել, թե ինչ հետևանքներ կլինեն Իսրայելի համար, եթե Գազա մարդասիրական օգնության հոսքը չբարելավվի։

Բայդենի վարչակազմը նմանատիպ նախազգուշացում իսրայելցի պաշտոնյաներին ուղարկել է ապրիլին՝ պահանջվող զեկույցից առաջ, և ԱՄՆ-ը, ի վերջո, որոշել էր, որ հետագայում հումանիտար իրավիճակը բարելավելուն ուղղված Իսրայելի գործողությունները համապատասխանում են իրավական պահանջներին:

«Մենք նրանց հետ մի շարք խոսակցություններ ենք ունեցել հումանիտար օգնության շատ լուրջ կրճատումների մասին։ Ի վերջո, մենք չտեսանք, որ մեր մտահոգությունները բավարար չափով լուծված են, ուստի երկու պաշտոնյաները նամակ են ուղարկել»,- ասել է Միլլերը։

Նախօրեին Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ նախորդ 24 ժամվա ընթացքում զոհվել է 55 մարդ, վիրավորվել՝ 329-ը։ Նախարարությունը նշում է, որ Գազայում զոհերի ընդհանուր թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 42,000 է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի