ԵՄ երեք երկրներ Վրաստանում արդար ընտրություններ անցկացնելու կոչ են արել

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի եվրոպական հարցերով նախարարները համատեղ նամակով կոչ են արել Վրաստանում «ազատ և արդար ընտրություններ» անցկացնել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ AFP-ի՝ երեք երկրների ներկայացուցիչներն իրենց դիմումն ուղղել են Վրաստանի իշխանություններին։ Նրանց կարծիքով՝ «անհրաժեշտ է հարգել վրաց ժողովրդի ցանկությունը՝ իրենց երկիրը Եվրամիությանը մոտեցնելու համար»։ Միաժամանակ, եվրոպական հարցերով նախարարները մտահոգություն են հայտնել Թբիլիսիի եվրոպական ապագայի վերաբերյալ և կոչ են արել Վրաստանի բնակչությանը մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

2023 թվականի դեկտեմբերից Վրաստանն ունի ԵՄ անդամության պաշտոնական թեկնածուի կարգավիճակ։ Սակայն դաշինքին Թբիլիսիիի անդամակցության գործընթացը կասեցվեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո, ինչը երկրում զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձավ։

Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի նախարարներն իրենց նամակում ընդգծել են, որ Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը կասեցվել է միայն ներկայիս ներքաղաքական որոշումների պատճառով, սակայն «դուռը բաց է և բաց է մնալու»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի