Թեհրանում ձերբակալել են «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրողին

Լուրեր

09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
Բոլորը

«Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Ռեզա Վալիզադեն, որը երկար տարիներ արտերկրում ապրելուց և աշխատելուց հետո վերադարձել է Իրան, ձերբակալվել է Թեհրանում, հայտնել է նրա հարազատներից մեկը։

Ըստ նրա՝ Վալիզադեն, որն Իրանի և ԱՄՆ-ի քաղաքացի է, ձերբակալվել է շուրջ երեք շաբաթ առաջ։ Նրան, մասնավորապես, մեղադրել են արտասահմանյան լրատվամիջոցների հետ պարսկերեն լեզվով համագործակցելու մեջ։

Իրանցի պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել լրագրողի ձերբակալությունը։

Վալիզադեն 2022 թվականի նոյեմբերին հեռացել է Radio Farda-ից (Ազատություն ռադիոկայանի պարսկերեն ծառայություն) և որոշ ժամանակ մնացել արտերկրում։ X-ում օգոստոսի 13-ին արված գրառման մեջ նա նշել է, որ մարտի 16-ին վերադարձել է Թեհրան։ Նա նաև նշել է, որ «կիսով չափ ավարտել է» բանակցությունները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության հետ և Իրան է եկել իր պատասխանատվությամբ:

Նշվում է, որ մեծ թվով դեպքեր կան, երբ երկքաղաքացիություն ունեցող իրանցիները ձերբակալվել են տարբեր հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Շատերի ունեցվածքը բռնագրավվել կամ արգելափակվել է։ Որոշ դեպքերում Իրանում ճնշում է գործադրվել նրանց ընտանիքների անդամների վրա՝ ստիպելու մեկնածներին վերադառնալ երկիր։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի