Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության՝ Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը սեպտեմբերի 23-ին կայցելի Երևան, այս մասին Կառավարության նիստին տեղեկացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Նա մանրամասնեց, որ այցի շրջանակներում կստորագրվի Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրին կից աշխատակարգ-համաձայնագիրը։ Արդարադատության նախարի խոսքով՝ աշխատակարգ-միջազգային պայմանագիրը կստորագրեն ՀՀ գլխավոր դատախազը և …

