Փաշինյանի խոստացած 7 տոկոս տնտեսական աճը իրականությո՞ւն է․ Փա՞ստ, թե փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը սեպտեմբերի 26-ին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Դրանում առկա մի շարք հետաքրքրական թվեր կան, որոնցից այսօր անդրադառնանք ամենակարևորին՝ տնտեսական աճին:

Factor TV-ի «Փա՞ստ, թե փուստ» հաղորդումների շարքի շրջանակում անդրադառնում ենք աղմկահարույց հայտարարություններին ու խոստումներին․ ստուգում ենք դրանց համապատասխանությունն իրականությանը։ Փաստերի ստուգման ձևաչափով ու գործիքակազմով մանրադիտակի տակ ենք վերցնում հատկապես պաշտոնյաների հայտարարությունները՝ նրանց հաշվետու պահելու համար։

Եվ այսպես՝ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով կանխատեսվում է մյուս տարի ապահովել 5,6 տոկոս տնտեսական աճ։ Սա այն պարագայում, երբ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Կառավարությունը 2021-2026 թվականներին տարեկան միջինում 7% տնտեսական աճի ապահովումը սահմանեց որպես առանցքային թիրախ: Ընդ որում, 7 տոկոսն այն նվազագույն ցուցանիշն էր, որ պետք է ապահովեր կառավարությունը։

«7 տոկոս տնտեսական աճն այն ցուցանիշը չէ, որից մենք պետք է շատ երջանիկ զգանք մեզ»,- ասել է Փաշինյանը։

Ստացվում է, որ մենք ոչ միայն երջանիկ չենք զգալու, այլև նկատելիորեն պակաս ուրախ ենք լինելու, որովհետև 2025-ի համար Կառավարությունը 5,6 տոկոս տնտեսական աճ է նախորոշում։

Փաստացի, այսօր Կառավարության անդամները չեն խոսում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու կայունության ու երկարատև հեռանկարի մասին. այսինքն՝ իշխանությունն իր իսկ նշած թիրախը պահելու խնդիր ունի։ Եվ դա վերաբերում է ոչ միայն 2025 թվականին, այլ արդեն այս տարվան․ 2024-ի բյուջեում տնտեսական աճը սահմանվել էր 7 տոկոս, մինչդեռ Ֆինանսների նախարար Վահե Հովհանիսյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ այս տարի տնտեսական աճը մոտ կլինի 6 տոկոսին։ Ստացվում է՝ արդեն այս տարի Կառավարությունն իր խոստացած 7 տոկոսից ավելի պակաս աճ է ապահովելու։

Իրականում ի՞նչ արդյունք է գրանցվել անցած տարիներին․ 2021-ին Կառավարությունը կարողացավ ապահովել ընդամենը 5,6 տոկոս տնտեսական աճ։ 2022-ին այն շեշտակի աճեց՝ հասնելով 12,6 տոկոսի, որից հետո աստիճանաբար գնում է դեպի նվազում։ 2023-ին 8,4 տոկոս տնտեսական աճ ունեինք, իսկ արդեն 2024-ին և 2025-ին այն մոտ կլինի 6 տոկոսին։

7 տոկոս տնտեսական աճի մասին խոսել է նաև նախկին իշխանությունը։ Ավելի քան տասը տարի առաջ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը վճռական հայտարարություն արեց․ «ՀՀ այն Կառավարությունը, որը տարվա արդյունքներով չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա»։

Այս հայտարարությունից մինչև 2016 թվականը Սարգսյանի Կառավարությունը չկարողացավ հասնել նույնիսկ 5 տոկոս տնտեսական աճի և, բնականաբար, հրաժարական չտվեց։ Ի՞նչ է պատրաստվում անել ՀՀԿ-ի տնտեսական քաղաքականությունը քննադատող Նիկոլ Փաշինյանը, երբ բյուջեի վերանայումների արդյունքում տնտեսական աճի ցուցանիշը նվազում է։ Օրինակ, վերջերս բյուջեի վերանայումից հետո 2023-ի տնտեսական աճը 8,7%-ից իջավ 8,4%-ի, իսկ 2024-ի առաջին կիսամյակինը 9,2%-ից իջավ մինչև 6,6%-ի։

Այսպիսով, մենք ձեզ ներկայացրեցինք իշխող ուժի նախկինում և ներկայում արված հայտարարությունները տնտեսական աճի վերաբերյալ, ցույց տվեցինք դրանց հակասությունները։ Այժմ դուք որոշեք՝ իշխանության խոստացած տարեկան 7 տոկոս տնտեսական աճը փա՞ստ է, թե՞ փուստ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան