Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա
Հասարակություն
08.05.2025 | 20:43
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին):
ԿԳՄՍ նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: