«Գոռացի՝ Յանա՛, ձեն չէր հանում»․84-ամյա Բելա տատի աղջիկը 2 օր անգիտակից է մնացել, օգնություն չի եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.03.2026 | 14:44
Ջեյմս Հարդենն ամենաարդյունավետ հանդիպումն է անցկացրել «Քլիվլենդում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 14:33
Իսրայելում զինծառայող է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսելու կասկածանքով
20.03.2026 | 14:24
«Արմավիր» ՔԿՀ-ում 39 տարեկան կալանավոր է փորձել կախվել. նա հացադուլի մեջ է
20.03.2026 | 14:20
Ինչ փոշենման նյութ է բաժանվել Մխչյանի դպրոցի երեխաներին. նախարարն ասում է` թմրանյութ չի եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 14:13
Սամվել Կարապետյանը թող պարզաբանի` մի գերդաստան չծառայած է, որդիներով, թոռներով. Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 14:08
ԱԱԾ տնօրենի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.03.2026 | 14:08
Տեղեկություն կա` երեխայի հոր հետ ապրող կինը մասնակցել է ծեծին. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 14:00
«1 տարվա մեջ 3 ոստիկանապետի փոփոխություն ենք տեսել․ եթե ամեն ինչ էսքան լավ ա, բա ինչի՞ ա էսքան վատ»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 13:51
Դատախազության պետշահերի հայցը՝ «Դիլիջան» ազգային պարկի կողմից կառուցապատման իրավունքով տրամադրված 5 հողամասերի վերաբերյալ, ընդունվել է դատարանի վարույթ
20.03.2026 | 13:42
12 սպանության նախապատրաստություն ենք բացահայտել․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 13:37
Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.03.2026 | 13:34
Ինչո՞ւ ինձ չէիք ասել Փերլ Հարբորի մասին. Թրամփը զարմացրել է Ճապոնիայի վարչապետին․ AFP
20.03.2026 | 13:25
Քննչական կոմիտեից  590 հազ․ դոլար հափշտակելու գործով Գոռ Թադևոսյանն ու Էդգար Գրիգորյանը դատապարտվել են 4 տարի ազատազրկման
20.03.2026 | 13:20
Կարպինը հայտնել է՝ ինչու Արսեն Զախարյանին չի հրավիրել Ռուսաստանի հավաքական
20.03.2026 | 13:16
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը զոհվել է հարվածի հետևանքով
Բոլորը

84-ամյա Բելա Օրչյանն արդեն երրորդ օրն է՝ իր տուն բոլոր այցելուներին աղջկանից է հարցնում․ դուստրը՝ 55-ամյա Յանինա Աղաբեկյանը, երկու օր անգիտակից տանը մնալուց հետո, երկուշաբթի օրը տեղափոխվել է հիվանդանոց։

Բելա տատիկի և նրա աղջկա մասին երեկ երեկոյան ահազանգել էր Տաթև Ղազարյանը՝ հրապարակելով ամբողջովին թափթփված և քարուքանդ տանը ապրող քայլակի օգնությամբ տեղաշարժվող տատիկի մասին տեսանյութ։ Տաթևը երկուշաբթի օրն է լսել 3-րդ հարկում ապրող տարեց կնոջ բացականչությունները և շտապել վերև։

Թե ինչպես է աղջկա ինքնազգացողությունը վատացել, ինչքան ժամանակ է այդպես ընկած մնացել, 84-ամյա մայրը շատ կցկտուր է պատմում։

Երկու օր հարևաններն ուշադրություն չեն դարձրել տատիկի բղավոցներին, արդեն երկուշաբթի կնոջն արձագանքել է աշխատանքի շտապող Տաթևը։ Նրա խոսքով՝ արդեն մեկ տարի է շենքի առաջին հարկում է աշխատում, որտեղ պարբերաբար տատիկի տնից գոռոցների ձայներ է լսել։ Առաջին անգամ ոստիկանություն է կանչել։ Թեև աղջկա կողմից մորը բռնության ենթարկելու մասին Factor TV-ին ևս տեղեկություններ են հասել, այնուամենայնիվ, տիկին Բելան աղջկա մասին միայն դրական երանգներով էր խոսում։

Արդյո՞ք վեճերի չդադարող ձայներն են հարևաններին անտարբեր դարձրել տիկին Բելայի խնդիրների նկատմամբ, սակայն մի բան առավել քան ակնառու է՝ տատիկն ու նրա փոքրիկ բնակարանն աղբանացի են վերածված․ տուն մտնելիս միանգամից քթիդ է դիպչում ծանր հոտը։ Տաթևն ավելի վաղ ահազանգել է բոլոր պատկան մարմիններին, եկել են, իրենց աչքով տեսել, սակայն, որևէ հստակ քայլ այդպես էլ չի կատարվել որևէ կառույցից։

Երեկվա ահազանգից հետո Երևանի քաղաքապետարանն այսօր երկու աշխատակից է ուղարկել, որոնք որոշ չափով մաքրել են տունը, ինչպես նաև ուտելիք են բերել։

Ուշագրավ է, որ պատկան մարմինն այս դեպքում մեկը չէ․ Բելա Օրչյանի խնդրին առնվազն պետք է ծանոթ լինեին թաղապետարանից մինչև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Նախարարությունից մեզ փոխանցեցին, որ դեպքի մասով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը, համայնքը, ոստիկանությունը, պոլիկլինիկան աշխատում են. 

«Առաջնահերթ զբաղվում են փաստաթղթային հարցերով։ Մեր կողմից կազմակերպվում է քաղաքացու տնային պայմաններում խնամքի ծառայության տրամադրումը։ Տարվում են ընթացիկ այլ աշխատանքներ միջգերատեսչական համագործակցության շրջանակում»։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ևս արձագանքեցին․ Factor TV-ի հետ զրույցում Պաշտպանի խորհրդական Արթուր Ասլանյանը նշեց, որ ահազանգից հետո կապ է հաստատվել մի շարք գերատեսչությունների հետ, որոնք տեղեկություններ են փոխանցել կատարված աշխատանքների մասին. «Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի ներկայացուցիչը տեղեկացրել է՝ տարեց կինը չունի հաշվառման հասցե, որպիսի պայմաններում սպասարկող պոլիկլինիկայում կբացվեր բժշկական քարտ և ծառայության դիմումի հիման վրա բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կստանար խնամք։ Տեղեկացրել է նաև, որ պարբերաբար կիրականացվեն այցեր տարեց կնոջ բնակարան՝ աջակցություն տրամադրելու նպատակով, ինչպես նաև «Հայկական Կարմիր Խաչի» ընկերության հետ կկնքվի պայմանագիր՝ կնոջը ժամանակավոր խնամք տրամադրելու նպատակով: Իսկ անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության գործընթացն ապահովելուց հետո կենտրոնը կկարողանա ուղեգրել վերջինիս «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպություն խնամք ստանալու համար»։

Իսկ ինչպե՞ս է տատիկի աղջկա՝ Յանինայի առողջական վիճակը․ Factor TV-ին հասած տեղեկությունների համաձայն՝ աղջիկը գլխուղեղի կաթված է ստացել։ Առողջապահության նախարարությունից սակայն, չեն հստակեցնում, հղում կատարելով բժշկական գաղտնիքին։

Երևանի քաղաքապետարանը Factor TV-ի այցից հետո նույնպես այցելել է Բելա տատիկին։ Մեզ հետ զրույցի ժամանակ կառույցից նշեցին, որ տարեց կնոջը տեղափոխվել են հիվանդանոց՝ հետազոտությունների, և, հարկ եղած դեպքում, բուժօգնություն տրամադրելու համար։ Ի վերջո, թե ինչ կլինի 84-ամյա Բելա տատիկի և նրա 55-ամյա աղջկա՝ Յանինայի հետ, պարզ կլինի առաջիկա օրերին, Factor TV-ն կհետևի թեմայի զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան