Չինաստանն ու ՌԴ-ն խորացնում են գործընկերությունը․ Պուտինն ու Սի Ցզինպինը հայտարարություն են ստորագրել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում այսօր բանակցություններ է անցկացրել  Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, որը Մոսկվա է ժամանել հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։

Հանդիպումից հետո կողմերը ստորագրել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հայտարարությունը «նոր դարաշրջանում համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների հետագա խորացման» վերաբերյալ։

«Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համատեղ հայտարարություն՝ նոր դարաշրջանում համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա խորացման վերաբերյալ՝ ի նշանավորումն Խորհրդային Միության Հաղթանակի 80-ամյակի Հայրենական Մեծ պատերազմում, չինացի ժողովրդի հաղթանակի Ճապոնական ագրեսիայի դեմ դիմադրության պատերազմում և Միավորված Ազգերի Կազմակերպության կազմավորման», – ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։

BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ համատեղ հայտարարության մեջ հիշատակվում է նաև Ուկրաինան։

«Կողմերը համոզված են, որ ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ և կայուն կարգավորման համար անհրաժեշտ է վերացնել դրա սկզբնական ​​պատճառները՝ պահպանելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները», – ասվում է փաստաթղթում։ Պուտինը մշտապես պահանջում  է հաշվի առնել «հիմնական պատճառները», որոնք, նրա պնդմամբ, հանգեցրել են Ռուսաստանի նախագահի կողմից 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված պատերազմին։

Համատեղ հայտարարության մեջ Ռուսաստանը շնորհակալություն է հայտնել Պեկինին «ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ» իր «օբյեկտիվ և անաչառ դիրքորոշման» համար։

Ռուսաստանը և Չինաստանը նաև հայտարարել են, որ կշարունակեն ամրապնդել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։ Կողմերը նաև արձանագրել են միջուկային պատերազմի անթույլատրելիությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի