Կրեմլում մեկնարկել են Վլադիմիր Պուտինի ու Սի Ցզինպինի բանակցությունները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը, գրում է ՌԲԿ-ն։

Չինաստանի առաջնորդը Մոսկվա է ժամանել՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։

Հանդիպումը սկսվել է պաշտոնական արարողությամբ՝ կարմիր գորգի վրա ձեռքսեղմումով և պաշտոնական լուսանկարով։ Այնուհետև մեկնարկել են նեղ կազմով բանակցությունները։

Ըստ ռուսական աղբյուրների՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը և Չինաստանը զարգացնում են կապերը երկու երկրների ժողովուրդների բարօրության համար և «ոչ թե որևէ մեկի դեմ»։

«Մեր ժողովուրդների ռազմավարական եղբայրությունը, որը զարգացել է այդ դժվարին պատերազմի տարիներին, ժամանակակից ռուս-չինական համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հիմքերից մեկն է»,- ասել է նա։

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Սի Ցզինպինին Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունը Ռուսաստանի հետ կիսելու որոշման համար։ Նա նշել է, որ մայիսի 9-ի շքերթին Չինաստանի ստորաբաժանումը կլինի ամենամեծը ցանկացած օտարերկրյա ուժերի շարքում։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի կառավարություններն աշխատում են երկկողմ համաձայնագրերի ամբողջ շրջանակի իրականացման ուղղությամբ։

Սի Ցզինպինն իր հերթին նշել է, որ վերջին 80 տարիների ընթացքում «չինացի և ռուս ժողովուրդները ծանր կորուստների գնով մեծ հաղթանակի են հասել և անջնջելի պատմական ներդրում են ունեցել համաշխարհային խաղաղության և մարդկության առաջընթացի գործում»։

«Այսօր աշխարհում, միակողմանի գործողությունների և ուժային թելադրանքի բացասական միտման պայմաններում, Չինաստանը պատրաստ է համատեղ կրել հատուկ պատասխանատվություն Ռուսաստանի հետ՝ որպես խոշոր համաշխարհային տերություններ և ՄԱԿ-ի Խորհրդի մշտական ​​անդամներ, և պարտքի զգացումով համարձակորեն պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության մասին ճշմարտությունը»,- հայտարարել է Չինաստանի ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի