Բաքվում ընթացող դատական նիստում իբր «Քարվաճառի օկուպացիան» պատկերող տեսանյութ է ցուցադրվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բաքվում ընթացող Արցախի ղեկավարների և մյուս պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստում  ներկայացվել է տեսանյութ, որն, իբր ,«ցույց է տալիս Քարվաճառի օկուպացիան Հայաստանի կողմից»։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ տեսանյութը սկսվում է հայկական զինված ուժերի դիրքերի տեղակայման քննարկմամբ։ Կադրում երևում է, թե ինչպես է Մոնթե Մելքոնյանը մի քանի անգամ հարցնում հայ զինծառայողներին. «Ի՞նչ արեցինք այսօր», «Որտե՞ղ ենք հիմա», «Որտե՞ղ էինք երեկ և ի՞նչ արեցինք»։ Ի պատասխան՝ զինվորը հայտնում է, որ այդ պահին գտնվում են Քարվաճառից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Մոնթեն տեսանյութում ասում է, որ սկսել են շարժվել Մարտակերտի արևմտյան մասից, և այժմ հասել են Քարվաճառ։

«Քարվաճառի՝ Հայաստանին միացմամբ, ամբողջ Ղարաբաղը կմիանա, կբացվեն Հայաստան տանող բազմաթիվ ճանապարհներ։ Հուսով եմ, որ ազերիները կհասկանան և կընդունեն, որ ամեն ինչ ավարտված է», – տեսանյութում ասում է Մելքոնյանը։

Նա պատասխանելով այն հարցին, թե արդյոք ադրբեջանցիները լուրջ դիմադրություն են ցուցաբերել, ասում է, որ այնտեղ են հասել Լաչինի ճանապարհը փակելով։ «Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր մասնակցությունը այս հարցում չափազանց կարևոր է։ Այս տարածքները, ինչպես որոշվել է 1988 թվականին, կմիացվեն Հայաստանին»,-նշել է Մոնթե Մելքոնյանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա  նաև  պնդել է, որ մարտերի ընթացքում զոհվել է մոտ 70 ադրբեջանցի։

Բացի այդ ՝ նիստում ցուցմունք է տվել «տուժող» Զաբիլ Սաֆարովը, որն, իբր , պատանդ է վերցվել Քարվաճառի գործողության ժամանակ։ Նա իր ցուցմունքում նշել է, որ 1993 թվականի ապրիլի 4-ին հայկական զինված ուժերը մտել են Քարվաճառ և շրջապատել այն։ Սաֆարովը պատմել է, թե եղել է Շուշիի բանտում, տեսել, թե ինչպես են «հայերը ծեծում և սպանում  մի քանի ադրբեջանցու»։ Սաֆարովն հայտարարել է, թե, իբր, իրեն ևս խոշտանգել են, ինչի հետևանքով աջ ականջի լսողությունը և տեսողությունը վատացել են։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի