ԿԳՄՍՆ-ն Պուշկինի անվան դպրոցի ծնողներին և ուսուցիչներին կոչ է անում զերծ մնալ ուսումնական գործընթացը խաթարելու փորձերից

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրենի պաշտոնավորման ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մարտի 29-ին»,- Factor TV-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից՝ արձագանքելով դպրոցում այսօր առավոտից կազմակերպված ստորագրահավաքին և դասադուլին։

Հիշեցնենք՝ ծնողներն ու աշակերտները դեմ են դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի՝ աշխատանքից հեռացմանը:

«Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցել է նաև նախկին տնօրենը։ Վերջինը, արդեն երկրորդ անգամ չհաղթահարելով հարցազրույցի փուլը, բողաքարկել է դրա արդյունքները։ Այժմ ընթանում է բողոքարկման գործընթաց՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թ․ թիվ 181-Ն որոշման»,-նշվում է նախարարության պատասխանում։

Թե ինչու է տնօրենը հեռացվել աշխատանքից և ինչ հիմքով, ստորագրահավաքի մասնակիցները նշել էին՝ չգիտեն։ Նրանք պահանջում են, որ Երևանի քաղաքապետարանից և ԿԳՄՍ նախարարությունից ներկայացուցիչներ գնան դպրոց:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում նոր նշանակում չի կատարվել. տնօրենի պարտականությունների կատարումն իրականացվում է՝ ըստ սահմանված կարգի։

Դպրոցի ծնողական և մանկավարժական համայնքի ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ ուսումնական գործընթացը խաթարելու փորձերից։

Դպրոցի տնօրենի թափուր տեղի համալրումը կիրականացվի օրենքով սահմանված կարգով»,-նշված է ԿԳՄՍ նախարարության պատասխանում։

Աննա Բաբաջանյան