Թրամփը հայտարարել է Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի համաձայնեցման մասին

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մեծ Բրիտանիայի հետ նոր առևտրային պայմանագրի համաձայնեցման մասին։ «Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիրը լիարժեք և համապարփակ է ու կամրապնդի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները առաջիկա տարիների ընթացքում։ Հաշվի առնելով մեր երկար պատմությունը և միմյանց նկատմամբ հավատարմությունը, մեզ համար պատիվ է, որ Միացյալ Թագավորությունն է մեր ԱՌԱՋԻՆ հայտարարությունը։ Կլինեն շատ այլ գործարքներ, որոնք գտնվում են բանակցությունների լուրջ փուլում»,-գրել է Թրամփը իր Truth Social-ում։

Ավելի վաղ նա գրել էր, որ մայիսի 8-ին կհայտարարի «մեծ և հարգված երկրի» հետ առևտրային համաձայնագրի մասին: Այս համաձայնագիրը կլինի «շատերից առաջինը»։

Սա առաջին գործարքն է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը մաքսատուրքեր սահմանեց տասնյակ ամերիկյան առևտրային գործընկերների նկատմամբ։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր  185 երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանման մասին։ Բազային դրույքաչափը 10% էր բոլոր ներմուծվող ապրանքների համար, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից։ Եվրամիության համար մաքսատուրքերը պետք է սահմանվեին 20%, իսկ Չինաստանի համար՝ 34%։ Ապրիլի 9-ին ԱՄՆ նախագահը 90 օրով հետաձգել էր ավելի քան 75 երկրների համար մաքսատուրքերը, միաժամանակ Չինաստանի համար մաքսատուրքերը բարձրացնելով մինչև 125% (հետագայում դրանք ավելի շատ բարձրացան): ԵՄ-ն էլ իր հերթին  նույն ժամանակահատվածով հետաձգել է ամերիկյան ապրանքների վրա 25 տոկոս պատասխան մաքսատուրքերի սահմանումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի