Մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական զինուժը հարձակվեց Արցախի վրա։ Ադրբեջանի նախագահը խաղաղ բնակիչների վրա հարձակումը որակեց, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն», որը շարունակվեց մինչև սեպտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսը։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ Արցախի ամբողջական հայաթափումից հետո գլխավոր հարցն է՝ արդյո՞ք ԼՂ հայերը երբևէ իրենց բնօրրան վերադարձի հնարավորություն կունենան։ …

