Տարաձայնությունները կխոչընդոտեն 2025թ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը․ Stratfor

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

2025 թվականին Հարավային Կովկասը կմնա աշխարհաքաղաքական ազդեցության մարտադաշտ, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն արտաքին աջակցություն են փնտրում՝ խաղաղ բանակցություններում իրենց դիրքերն ամրապնդելու համար, գրում է Stratfor-ը։

Ըստ հրապարակման՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն շարժվել դեպի խաղաղության համաձայնագիրը, սակայն Հայաստանում սահմանադրական փոփոխությունների, սահմանների ամբողջական սահմանազատման մանրամասների և հաղորդակցությունների բացման հետ կապված տարաձայնությունները, հավանաբար, կխոչընդոտեն խաղաղության համաձայնագրի կնքմանը 2025 թվականին:

Այս հարցերից մի քանիսը կարող են հետաձգվել հետագա համաձայնության համար, բայց քանի դեռ չկա համաձայնություն, տարածաշրջանում հակամարտության բռնկման հավանականությունը կպահպանվի, քանի որ Բաքուն օգտագործում է իր ռազմական առավելությունը բանակցություններում լծակները պահպանելու համար: Երկու կողմերն էլ կփնտրեն օտարերկրյա հովանավորներ, որոնք կօգնեն նրանց պահպանել լծակները բանակցություններում:

Նշվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կխուսափեն Մոսկվային հակադրվելուց՝ հաշվի առնելով Ռուսաստանի ուժեղ ազդեցությունն Ուկրաինայում և ռուսամետ վրացական կառավարությունը՝ որպես առաջիկա տարիներին Հարավային Կովկասի վրա ազդելու՝ Մոսկվայի ռեսուրսների ավելացում:

Հրապարակման մեջ ասվում է նաև, որ ԱՄՆ-ից ուժեղ աջակցություն ապահովելու՝ Հայաստանի ջանքերը կխափանվեն, քանի որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջնահերթություն է տալիս Բաքվի հետ ամուր հարաբերություններին՝ որպես հակակշիռ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ազդեցության:

Փոխարենը, Հայաստանը հույսը դնելու է Ֆրանսիայի ռազմական տեխնիկայի վրա և ձգտելու է մեծացնել առևտուրը Եվրամիության հետ: Հայաստանը կօգտագործի Արևմուտքի հետ աճող քաղաքական և անվտանգային կապերը՝ փորձելու Ադրբեջանին հետ պահել էսկալացիայից և դիմակայել խաղաղ բանակցություններում Բաքվի ամենաուժեղ պահանջներին, այն է՝ տարանցումը Հայաստանի հարավով:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի