Բրազիլիան ադրբեջանական կործանված օդանավի «սև արկղերի» տվյալները փոխանցել է Ղազախստանին

Լուրեր

08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
Բոլորը

Բրազիլիայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ վերծանել են «Ադրբեջանական ավիաուղիների» կործանված օդանավի երկու սև արկղերի տվյալները, գրում է AFP-ը։

Նշվում է, որ թռիչքի ինքնագրիչները, որոնք ֆիքսում են օդաչուների խցիկի խոսությունը և օդանավի թռիչքի տվյալները, վերլուծվել են Բրազիլիայում, սակայն արդյունքների հրապարակման համար պատասխանատու է Ղազախստանը:

«Բոլոր տվյալները փոխանցվել են Ղազախստանի քննչական մարմնին՝ օդանավերի վթարների հետաքննության միջազգային արձանագրություններին համապատասխան»,- ասվում է Բրազիլիայի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ:

Բրազիլական արտադրության Embraer 190 ինքնաթիռը վթարային վայրէջք էր կատարել Ղազախստանում՝ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում նախատեսված վայրէջքից շեղվելուց հետո, ինչի հետևանքով զոհվել է օդանավում գտնվող 67 անձից 38-ը: Ադրբեջանը կարծում է, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության կողմից, որը, ըստ Մոսկվայի, այն ժամանակ գործում էր այդ տարածքում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել, որ «միջադեպը» տեղի է ունեցել իր երկրի օդային տարածքում, սակայն չի արձագանքել պնդումներին, որ օդանավը խոցվել է ռուսական զենքից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել է ներողություն խնդրել, ընդունել մեղքը և պատժել ինքնաթիռի «հանցավոր» խոցման համար մեղավորներին։ Ալիևն ասել է, որ Ռուսաստանի կողմից պատճառների «քողարկումը» և «զառանցական վարկածների» քարոզումն «արդարացված զայրույթ է առաջացնում»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի