«Պահանջում ենք վերջ տալ տարածաշրջանի կայունությունը խաթարող քայլերին»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնին

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է դեսպանների համաժողովի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաքվի հասցեին արված հայտարարություններին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաջիզադեն ասել է, թե «Ֆրանսիայի նախագահի վերջին անհիմն պնդումներն Ադրբեջանի մասին և իրական փաստերը խեղաթյուրող սադրիչ հայտարարություններն անընդունելի են»։

«Ֆրանսիական կողմին հիշեցնում ենք, որ պատերազմը, որն Ադրբեջանը մղել է իր ինքնիշխան տարածքներում՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, վարվել է բացառապես Հայաստանի օկուպացիան դադարեցնելու նպատակով։ Այն ժամանակ, երբ տարածաշրջանում ի հայտ են եկել խաղաղության իրական պայմաններ, մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը նրա տարածքների նկատմամբ, Հայաստանին նախապատրաստում են ռևանշիզմի և լայնամասշտաբ զինում այս երկրին։ Պահանջում ենք, որ Ֆրանսիան վերջ տա քայլերին, որոնք չեն ծառայում խաղաղությանն ու խաթարում են տարածաշրջանում կայունությունը»,- ասվում է հայտարարությունում։

Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Ադրբեջանին Ռուսաստանի աջակցության մասին։

«Ռուսաստանը, հանկարծակի դավաճանելով իր դաշինքը, աջակցեց Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողություններին, քանի որ առաջին անգամ ունեցավ խիզախ վարչապետ, որն ընդդիմանում էր նրան»,- ասել է Մակրոնը։

Նա նշել է, որ վերջին ամիսներին նաև Ֆրանսիան է ենթարկվել Ադրբեջանի անընդունելի միջամտությանն իր անդրծովյան տարածքների մեծ մասում, հատկապես՝ Նոր Կալեդոնիայում։

«Ադրբեջանը ցանկանում էր հարթել սեփական թյուրըմբռնումները՝ կապված այն բանի հետ, որ մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և Հայաստանին»,- հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի