Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ հրթիռները թե՛ գնման պահին, թե՛ դրանից հետո, թե՛ այսօր կիրառության համար պիտանի են։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց «Անպիտան հրթիռներ» անունը ստացած գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն օրեր առաջ է ազատ արձակվել կալանքից։ Նախկին նախարարն առաջարկեց մեղադրանքի վերաբերյալ մյուս հարցերն ուղղել իր …

