ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը 2024 թվականի ընտրություններում։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը պարտվել էր ընտրություններում Թրամփին, պաշտոնական արդյունքը հայտարարել է Վաշինգտոնում Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում։ Օրենսդիրները նիստին մասնակցել են խիստ անվտանգության պայմաններում. այդ միջոցառումները հիշեցրել են 2021 թվականի հունվարի 6-ին Ջո …

