ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը

Լուրեր

20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը 2024 թվականի ընտրություններում։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը պարտվել էր ընտրություններում Թրամփին, պաշտոնական արդյունքը հայտարարել է Վաշինգտոնում Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում։

Օրենսդիրները նիստին մասնակցել են խիստ անվտանգության պայմաններում. այդ միջոցառումները հիշեցրել են 2021 թվականի հունվարի 6-ին Ջո Բայդենի հաղթանակից հետո Կապիտոլիումի գրոհը: Շենքի շրջակայքը այս տարի շրջափակված է եղել պաշտպանիչ պատնեշներով, ոստիկանները այն հսկել  են ողջ պարագծով:

Հայտարարվել են առանձին նահանգներից ընտրիչների հաշվարկված ընտրական ձայները՝ 312 Թրամփի և 226՝ Հարիսի օգտին։ Սա վերջին ընթացակարգային քայլն է նոր նախագահի երդմնակալությունից առաջ։ Նիստին մասնակցել է նորընտիր փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ Օհայոյի հանրապետական ​​սենատորի նախկին գործընկերները շնորհավորել ու լուսանկարվել են նրա հետ։

Թրամփն իր սոցիալական ցանցի էջում գրել է, որ Կոնգրեսը հաստատում է ընտրություններում իր «մեծ» հաղթանակը և տեղի ունեցածն անվանել է «պատմության կարևոր պահ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի