Ֆրանսիայում սկսվել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատավարությունը․ նա մեղադրվում է Քադաֆիի հետ համաձայնության գալու մեջ

Լուրեր

09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Փարիզում մեկնարկել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գործով դատավարությունը։ Նա մեղադրվում է 2000-ականների կեսերին Լիբիայի բռնապետ Մուամմար Քադաֆիի հետ կոռուպցիոն դավադրության մեջ: Եթե Սարկոզիին մեղավոր ճանաչեն, նրան կարող է սպառնալ մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։ Դատավարությունը կտևի երեք ամիս, գրում է France 24-ը։

Ըստ քննիչների՝ 2005 թվականին Սարկոզին և նրա աշխատակազմը համաձայնության են եկել Քադաֆիի հետ և 2006-2007 թվականներին նրանից ստացել են առնվազն 50 միլիոն եվրո, որը Սարկոզին օգտագործել է իր նախընտրական արշավը ֆինանսավորելու համար։ Դրա դիմաց Ֆրանսիան հանդես է եկել հօգուտ Քադաֆիի ռեժիմի, թեև այն մեկուսացված էր միջազգային հարթակում:

Սարկոզիին «պասիվ կոռուպցիայի», «հանցավոր դավադրության», «նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման» և «հանրային միջոցների յուրացումը թաքցնելու» մեղադրանքներ են առաջադրվել։ Նախկին նախագահը հերքում է իր մեղավորությունը և հետաքննության ներկայացրած փաստաթղթերը որակում է կեղծված։

Սա Սարկոզիի արդեն երրորդ դատավարությունն է։ 2021 թվականին դատարանը նրան դատապարտել է երկու անգամ․ մեկից երեք տարի ազատազրկման (երկուսը՝ պայմանական, մեկը՝ տնային կալանք)՝ կոռուպցիայի և պաշտոնատար անձին կաշառելու փորձի հոդվածով, երկրորդը՝ նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման համար։ Ըստ այդմ՝ նախկին նախագահը ստացել է մեկ տարվա ազատության սահմանափակում (վեց ամիս ազատազրկում, վեց ամիս պայմանական), սակայն դատավճիռը ներկայում բողոքարկվում է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի