Հրդեհ է բռնկվել Բաքվի Սուրախանի շրջանում գտնվող SOCAR-ի գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական թեստային արտադրության տարածքում։ Բռնկված հրդեհի մասին հայտնել է երկրի ԱԻՆ-ը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեպքի վայր են ուղարկվել Ադրբեջանի հրշեջ ծառայության և ԱԻՆ ՓԾ հատուկ ռիսկերի ծառայության ուժերը։ Հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից տարածքներ, այդ թվում՝ մոտակա տներ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

