Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում երեկ ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչը, որտեղ պայքարեցին Դորտմունդի «Բորուսիան» և Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ խաղակեսին Կարվախալի և Վինիսիուսի գոլերի շնորհիվ Մադրիդի «Ռեալն» իր պատմության մեջ 15-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: