Global Firepower-ի ռազմական հզորության վարկանիշում ՀՀ-ն տարածաշրջանում նախավերջինն է

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Global Firepower վերլուծական ռեսուրսի 2025 թվականի ռազմական հզորության վարկանիշում Հայաստանը բարելավել է դիրքերը և զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը (PwrIndx 2․0373 )՝ տարածաշրջանային երկրներից առաջ անցնելով միայն Վրաստանին, որը մեկ տարում նահանջել է 10 հորիզոնական` 84-րդ տեղը զիջելով Չադին ու հայտնվելով 94-րդ հորիզոնականում։

Տարածաշրջանային երկրներից առաջատար է ՌԴ-ն՝ հայտնվելով 2-րդ հորիզոնականում (PwrIndx 0.0788)։ Թուրքիան 9-րդ հորիզոնականում է (PwrIndx 0.1902), Ադրբեջանը՝ 60-րդ (PwrIndx 1.2531), Վրաստանը՝ 94-րդ։

Միաժամանակ, Իրանը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, իսկ, օրինակ, Ուկրաինան՝ 20-րդ։

Հավելենք, որ PowerIndex ինդեքսը կազմվում է՝ հաշվի առնելով ավելի քան 60 գործոն։ Հետազոտողները վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առել երկրի ֆինանսները, ռեսուրսները, նյութատեխնիկական ապահովումը, ավիացիան, ռազմածովային կարողությունները, ռազմական անձնակազմը և այլ հարցեր: Որքան բարձր է դիրքը (և որքան ցածր է միավորը), այնքան ուժեղ է բանակը:

Նոր վարկանիշային աղյուսակը ներառում է 145 երկիր։

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է ԱՄՆ-ը (PwrIndx 0.0744)։ Երկրորդ հորիզոնականը կիսել են Ռուսաստանը և Չինաստանը (PwrIndx 0.0788):

Լավագույն հնգյակում հայտնվել են նաև Հնդկաստանն ու Հարավային Կորեան, իսկ լավագույն տասնյակում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Թուրքիան և Իտալիան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի