Կեղծ դիպլոմով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու 7 դեպք է արձանագրվել անցած տարվա ընթացքում։ Այս մասին իր ամփոփիչ ասուլիսում ասել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը՝ հավելելով, որ մինչ այս, այդպիսի դեպքեր չեն եղել։ «Արձանագրված դեպքերը և տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին։ 2024-ին 15 դեպք ենք արձանագրել չլիցենզավորված ծառայություններ իրականացնելու, խոսքը մերսման …

