Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունվարի 10-ին Կարակասում ՝ դաշնային օրենսդիր պալատում: Վենեսուելայում ընտրությունները տեղի են ունեցել 2024 թվականի հուլիսի 28-ին: Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածու Մադուրոն ստացել էր ձայների 51 տոկոսը: Նրա գլխավոր մրցակից, ընդդիմության միացյալ թեկնածու, նախկին դիվանագետ Էդմունդո Գոնսալեսը հավաքել է ձայների …

