31 Հունվար 2024 | 16:42
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 17, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 5-ական, խուլիգանության՝ 3, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, ավազակության, կողոպուտի, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման՝ …