Օգոստոսի 21-ին՝ ժամը 11:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում` սարի վրա, այրվում է շարժական տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցում գտնվող հողամասերից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։03-ին, մարվել՝ 16։35-ին: …

