Իրանում 2024 թվականին առնվազն 901 մարդ մահապատժի է ենթարկվել․ ՄԱԿ

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրկը հայտարարել է, որ խորապես անհանգստացած է անցյալ տարի Իրանում մահապատիժների զգալի աճով։ Հաղորդվում է, որ առնվազն 901 մարդ մահապատժի է ենթարկվել 2024 թվականին, այդ թվում՝ շուրջ 40 անձ՝ դեկտեմբերի միայն մեկ շաբաթվա ընթացքում։ 2023 թվականին մահապատժի է ենթարկվել առնվազն 853 մարդ։

«Խորապես մտահոգիչ է, որ ևս մեկ անգամ Իրանում մահապատժի ենթարկվողների թվի աճ է նկատվում։ Ժամանակն է, որ Իրանը կասեցնի մահապատիժների այս անընդհատ աճող ալիքը»,- ասել է նա։

Անցյալ տարի մահապատիժների մեծ մասն իրականացվել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար, սակայն մահապատժի են ենթարկվել նաև այլախոհները և 2022 թվականի ցույցերի հետ կապված քաղաքացիներ: Աճել է նաև մահապատժի ենթարկված կանանց թիվը։

«Մենք դեմ ենք մահապատժին բոլոր հանգամանքներում: Դա անհամատեղելի է կյանքի հիմնարար իրավունքի հետ և մեծացնում է անմեղ մարդկանց մահապատժի ենթարկվելու անընդունելի վտանգը»,- ասել է Թյուրկը՝ կոչ անելով Իրանի իշխանություններին դադարեցնել բոլոր հետագա մահապատիժները և մահապատժի կիրառման մորատորիում մտցնել՝ այն վերջնականապես վերացնելու նպատակով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի